Երկիրը շենացնողն օրնիբուն արարող մարդն է․ Արայիկ Հարությունյանի ուղերձը՝ աշխատավորներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

արայի

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Ուղերձը՝ ստորև.

«Սիրելի ՛ հայրենակիցներ, հայրենիքի սահմանների անառիկության երաշխավորը Հայոց Բանակի զինվորն է, իսկ թիկունքն ամուր պահողը, երկիրը շենացնողը՝ օրնիբուն բանող, արարող մարդը: Միայն աշխատավոր ձեռքը կապահովի իր, ընտանիքի, ապա և պետության բարեկեցությունը:

Մենք շարունակելու ենք խրախուսել նոր աշխատատեղերի ստեղծման, պատշաճ աշխատավարձի ապահովման և աշխատավոր մարդու աշխատանքային շահերի պաշտպանության գործընթացը՝ որպես պետական քաղաքականության առանցքային ուղղություն:

Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ ընդունեք ջերմ շնորհավորանքներս»:

Ուղերձին կից ներկայացվում է նաև տեսանյութ, որը ևս ներկայացնում ենք ստորև: