ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նորածին որդին անվանակոչվել է Ուիլֆրեդ Լորի Նիկոլաս անունով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ջոնսոնի հարսնացուի ինստագրամյան էջը։
«Շնորհակալ եմ Լոնդոնի համալսարանական քոլեջի հիվանդանոցի Առողջապահության ազգային ծառայության հիանալի թիմին, որ նրանք այդքան հոգ են տարել մեր մասին»,- գրել է Սայմոնդսը:
Նա հստակեցրել է, որ Ուիլֆրեդ անունը երեխային տրվել է վարչապետի պապի պատվին, Լորի անունը՝ ի պատիվ իր պապի, իսկ Նիկոլաս անունը՝ ի պատիվ երկու բժիշկների, որոնք վարչապետի կյանքը փրկել են հիվանդանոցում, որտեղ նա հայտնվել է կորոնավիրուսով վարակվելուց հետո:
Ուիլֆրեդ Ջոնսոնը լույս աշխարհ է եկել ապրիլի 29-ին։