Իսրայելում կորոնավիրուսային հիվանդության դեմ հակամարմիններ են մշակվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

իսրայել

Իսրայելցի գիտնականներին հաջողվել է հայտնաբերել հակամարմիններ, որոնք վարակված մարդու օրգանիզմում ակտիվորեն հարձակվում են կորոնավիրուսի վրա և կարող են օգտագործվել պատվաստանյութի ստեղծման համար: Այս մասին հաղորդել է i24 պորտալը՝ վկայակոչելով պաշտպանության նախարար Նաֆթալի Բենեթի հայտարարությունը:



Բենեթն այցելել է Իսրայելի կենսաբանական հետազոտությունների ինստիտուտի լաբորատորիա, որտեղ նրան ցույց են տվել, թե ինչպես են աշխատում վարակված մարդու օրգանիզմում կորոնավիրուսը չեզոքացնող հակամարմինները:



Նրա խոսքով՝ ներկայումս ընթանում է արտոնագրերի գրանցում, իսկ հետագայում կմեկնարկի կոմերցիոն արտադրությունը։



Նշենք, որ նախօրեին հոլանդացի գիտնականները նույնպես հայտարարել էին, որ հայտնաբերել են հակամարմիններ, որոնք կարող են հարձակվել վիրուսի վրա:

Աշխարհում շուրջ 100 հետազոտական խմբեր աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ: