ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News
Իսլանդիան գրեթե ամբողջությամբ հաղթել է COVID-19-ին։ Վերականգնվել է հիվանդացածների 97%-ը կամ 1,750 մարդ ՝ կորոնավիրուսով ախտորոված 1,799 մարդուց: Հայտնում է Reuters-ը:
Ընդհանուր առմամբ վերջին շաբաթվա ընթացքում Իսլանդիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման միայն երկու նոր դեպք:
Նշենք, որ նախկինում մտցված սահմանափակումների մեծ մասը հանվել է դեռևս մայիսի 4-ին, սահմանափակումների շրջանակներում փակ են մնացել միայն մարզադահլիճներն ու լողավազանները, պահպանվել է սոցիալական հեռավորության կանոնը, և առայժմ արգելված են ավելի քան 50 մարդուց բաղկացած հավաքները:
Համաճարակի սկզբից ի վեր վիրուսը երկրում կորոնավիրուսից մահացել 10 մարդ: