ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
Բրազիլիայի առողջապահության նախարարության թարմացված տվյալների համաձայն՝ Բրազիլիայում կորոնավիրուսից զոհվածների թիվը գերազանցել է 10 հազարը, մեկ օրում հիվանդությունից մահացել է 730 մարդ, երկրի խորհրդարանը եռօրյա սուգ է հայտարարել: Փոխանցում է Риа Новости-ն:
Երկրում ախտորոշվել է COVID-19 հիվանդության 155 939 դեպք, զոհերի ընդհանուր թիվը՝ 10 627 է:
Կորոնավիրուսից ընդհանուր առմամբ ապաքինվել 61 685 հիվանդ, դա կազմում է ընդհանուր վարակվածների 39.6% -ը:
Բժիշկներն այժմ ուսումնասիրում են 1880 կասկածելի մահվան դեպքերի պատճառները:
Նշենք, որ մայիսի 9-ին Բրազիլիայի ազգային կոնգրեսի երկու պալատների խոսնակներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում հայտնել են իրենց ցավակցությունները: Նրանք երկրում հայտարարել են եռօրյա սուգ: