ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
Եվրամիությունը զգուշացրել է, որ Արևելյան գործընկերության երկրների հետ անվիզա ռեժիմի շուրջ բանակցությունները կսկվեն, միայն մի քանի պայմանների կատարման դեպքում։ Այս մասին հայտնում է Swissinfo.ch-ն՝ վկայակոչելով մայիսի 11-ին ԵՄ խորհրդի՝ «Արևելյան գործընկերության» քաղաքականության մասին ընդունած հրամանագիրը։
Եմ կարճաժամկետ այցերի համար անվիզա ռեժիմից օգտվում է ԱլԳ 6 երկրից երեքը՝ Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան․ Հայաստանի, Բելառուսի և Ադրբեջանի քաղաքացիների համար վիզա է պահանջվում։
Խորհուրդն ընդգծել է, որ վիզաների ազատականացման գոյություն ունեցող ծրագրերն հաջողությամբ իրականություն դարձնելու համար կարևոր է կատարել վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրերի կետերն ու համապատասխանել չափանիշներին:
«ԱլԳ մյուս երկների հետ ԵՄ մուտքի վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները կուսումնասիրվեն առաջիկայում, եթե պայմանները թույլ տան»,- ասված է հրամանագրում։