ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Չէի ասի, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն անգործության է մատնված: Շփումները շարունակվում են, գուցե ոչ այնքան հրապարակային, բայց այնուամենայնիվ: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, ինչպես նաև նրանց բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ նախատեսված են Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Ներկայումս համանախագահների եռյակը նախատեսում է հանդիպել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Հանդիպումները կլինեն միմյանց, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Եթե դա տեղի ունենա, ապա դա լավ նշան կլինի, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը գործնական տեսք է ստացել: Մենք շարունակում ենք դիտարկել Մինսկի խումբը որպես խաղաղարար գործընթացի ճանապարհին առաջ տանելու կարևոր գործիք », - նշել է փոխնախարարը:
--00—ՄՀ