ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News
Կապանի ծեծկռտուքի գործով մեղադրյալներ Խորեն Միրզոյանին և Լևոն Համբարձումյանին կալանավորել են։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
Դատարանը որոշումը կայացրել է նախօրեին՝ հիմք ընդունելով գործի օպերատիվ քննչական իրավիճակը։
Ծեծկռտուքի գործով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անձի առևանգման համար։