ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News
Գյումրիում մի խումբ թափառող շների կողմից տան բակում հարձակման ենթարկված 2.5 տարեկան երեխայի առողջության մեջ դրական դինամիկա կա: Գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն: Այդ մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորդ Դերձյանը։
Երեխան բազմաթիվ վնասվածքներով, կծած վերքերով տեղափոխել էր «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ վիրահատվել էր, այնուհետև շտապ տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Այստեղ երեխան երկրորդ անգամ վիրահատվել է, կատարվել է դիմածնոտային վիրաբուժական միջամտություն, ունի բազմաթիվ վնասվածքներ՝ դեմքի, վերջույթների և մարմնի այլ հատվածներում: Շատ լուրջ վնասված էր երեխայի պարանոցը: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն: