ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
Հայաստանի կառավարությունն առայժմ չի քննարկում միջազգային որևէ օգնության դիմելու հարցը՝ կորոնավիրուսի համաճարակի հետևանքերի հաղթահարման համար։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։
Նա նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունն ու պարետատունը մշտական կապ է պահպանում տարբեր երկրների առողջապահության համակարգի ներկայացուցիչների, ինչպես նաև՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ։