ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
ՀՀ կրթության տեսչական մարմնից տեղեկացնում են, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 40 մանկապարտեզի սաներից մեկի ընտանիքում կորոնավիրուսի դեպքի հետևանքով, փակվել է մանկապարտեզում տվյալ երեխայի հետ շփում ունեցած երեխայի խումբը։
«Երեխան շփում է ունեցել խմբի 15 երեխայի հետ։ Այդ երեխաներն այս պահին տանն են, մեկուսացված են, շփված դաստիարակները նույնպես։ Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ, սակայն Կրթության տեսչական մարմինն այսօր է ստուգում իրականացրել և պատրաստվում է պարետատանն առաջարկել որոշ ժամանակով կասեցնել մանկապարտեզի գործունեությունը, թե ինչքան ժամանակով, առայժմ հայտնի չէ»,- նշված է հաղորդագրությունում: