ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
5-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկի անձնակազմը հունիսի 8-ին անցկացրել է համալիր մարզումներ:
Զինծառայողների մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների զարգացմանը միտված մարզումների ընթացքում ստուգվել է անձնակազմի պատրաստության աստիճանը, նշանակետերի արտապատկերման, բաշխման և պայմանական հակառակորդի թիրախների խոցման ունակությունները: --0—ՄՀ