ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
Հունիսի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում 21-ամյա Ռոբերտ Մ-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Վարդանանց փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է «Ծորակների տուն» խանութ-սրահի մուտքի բազալտե աստիճաններին, առաջ ընթանալով՝ բախվել դիմապակուն, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդ Ռոբերտ Մ-ն և ուղևոր՝ 21-ամյա Ռաֆայել Օ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ ավտոմեքենան գլխիվայր շրջվել է։
--0--ԿԿ