ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների մասին նոր որոշում է ստորագրել:
Որոշման համաձայն՝ դիմակ կրելը պարտադիր է փակ տարածքներում և հանրային սննդի օբյեկտներում՝ որոշ բացառություններով, թաղման միջոցառումների ժամանակ, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում:
Պարետի ստորագրած մեկ այլ որոշում վերաբերում է հանրապետության տարածքում իրականացվող հակահամաճարակային աշխատանքներին.
«Մայրաքաղաքում և շրջաններում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և հակահամաճարակային աշխատանքները համակարգելու նպատակով կկազմավորվեն հակահամաճարակային արագ արձագանքման խմբեր: Դրանց կազմավորման, ընդհանուր ղեկավարման և համակարգման գործառույթը վերապահված է շրջանների վարչակազմերի ղեկավարներին(Ստեփանակերտի դեպքում՝ քաղաքապետին) կամ վերջիններիս որոշմամբ՝ նրանց տեղակալներին կամ աշխատակազմերի ղեկավարներին»,- ասված է որոշման մեջ:
--0-- ՍՊ