ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News
Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ կորոնավիրուսից մահացել է մանկական վիրաբույժ Մելիք Ռոստոմյանը:
«Կորոնավիրուսից մահացել է քեռիս՝ մանկական վիրաբույժ Ռոստոմյան Մելիքը: Բժշկությունը անզոր եղավ Հայաստանում ու ապա Ռուսաստանում հազարավոր երեխաների (այդ թվում՝ իմ) կյանքը փրկած բժշկի կյանքը փրկելու պայքարում»,- գրել է Իոաննիսյանը:
--0-- ԱՀ