ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանի հետ:
Նախագահը բրիտանացի դիվանագետին և հանձինս նրա՝ Միացյալ Թագավորության ողջ ժողովրդին շոնրհավորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա կապակցությամբ: --0—ՄՀ