ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 16, 24News
ԱԺ-ում պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու, ինչպես նաև նրան ազատությունից զրկելու վերաբերյալ քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, որից հետո ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ նա գնաց ԱԱԾ:
ԱԺ ելույթի ավարտին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց. «Ես հիմա գնում եմ ԱԱԾ, ինչ-որ թազա գործեր կան... Ես մինչև վերջ գնալու եմ»:
Նկատենք, որ Գագիկ Ծառուկյանը չպատասխանեց պատգամավորների հարցերին նույն այդ պատճառով:
--00—ԼՄ