ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News
Հունիսի 18-ին, ժամը 14-00-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը սկսելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Աթանեսյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Հունիսի 18-ին, ժամը 14-00-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը սկսելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը: Հիշեցնեմ, որ կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռ.Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Ս.Խաչատրյանի հաղորդման հիման վրա: Նիստի ընթացքում պլանավորում եմ միջնորդել ԲԴԽ-ին որպես վկա հրավիրել Ս.Խաչատրյանին՝ մի շարք էական հանգամանքների շուրջ ցուցմունք տալու համար: Համոզված եմ, որ միջնորդության վերաբերյալ ԲԴԽ որոշումը կլինի առաջին նախանշանը, թե արդյոք ԲԴԽ-ն կկարողանա հանդես գալ այս գործով որպես անկախ մարմին՝ դատարան, թե կենթարկվի գործադիր իշխանության ճնշման: Պարոն Ս.Խաչատրյանին իմ ուղղվելիք հարցերը չեն լինելու հաճելի, միեւնույն ժամանակ գտնվելու են բացառապես իրավական հարթության մեջ»։
--0--ԱՀ