ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 17, 24News
Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում ԱՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները հունիսի 15-ին մայրաքաղաքի հանրային սննդի կետերում իրականացրել են մշտադիտարկում, որի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ: Կազմված արձանագրությունների, ինչպես նաև՝ ԱՀ Պարետի N 30 որոշման հիման վրա (https://bit.ly/2N7Guk0), հունիսի 17-ից ԱՀ ոստիկանության հետ համատեղ, 24 ժամով արգելվել է «Գեղամ Պետրոսյան» ԱՁ գործունեությունը:
COVID-19 համավարակով պայմանավորված՝ տեսչական ստուգայցեր է իրականացնում ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունը:
Հունիսի 4-ից 14-ը ստուգայցերն իրականացվել են մշակող արդյունաբերության թվով 81 արտադրամասերում:
Արձանագրված թերությունների հիմնական մասը շտկվել է տեղում, իսկ տնտեսվարող սուբյեկտների պատասխանատուներն էլ պատրաստակամություն են հայտնել արտադրական գործընթացի կազմակերպման ժամանակ առաջնորդվել ԱՀ պարետի համապատասխան որոշման պահանջներով:
Տեսչության աշխատակիցների կողմից արտադրամասերի տնօրեններին տրամադրվել է կորոնավիրուսային հիվանդության /COVID-19/ տարածման կանխարգելման վերաբերյալ իրազեկման թերթիկներ, ինչպես նաև արձանագրված թերությունները վերացնելու նպատակով անհրաժեշտ խորհրդատվություն:
Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության կողմից արտադրական օբյեկտներում իրականացված ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ:
--00—ԼՄ