ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը 24News-ի հետ զրույցում ասաց, որ անկախ համավարակից՝ մարդիկ պետք է կարողանան բողոքի ձայն բարձրացնել, հետևաբար նաև՝ սոցիալական հեռավորություն պահպանելով՝ ակցիաներ կազմակերպել: Նա դատապարտում է այս օրերին թե՛ լրագրողների, թե՛ պատգամավորների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումն ու ընդգծում՝ ոստիկանությունն իր վրա շատ պետք է աշխատի:
«Ամոյանի նկատմամբ նույնպես անհամաչափ ուժ կիրառվեց, դա անթույլատրելի էր: Ռոման Ամոյանը սպորտսմեն լինելուց առաջ արժանապատվության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացի է, իսկ ՀՀ որևէ մի քաղաքացու չի կարելի ասֆալտին փռել»,- նշեց Սիմոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ