ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է որդու՝ Աշոտ Փաշինյանի մասին զվարճալի պատմությամբ:
«Աշոտը երեւի 3-4 տարեկան էր(թլոշ), Իջեւանում էինք, հայրիկի ընկերների հետ սեղանի շուրջ նստած էր ու զրույցի շրջանակներում իրեն հարցրեցին.
-Աշոտ, բա դո՞ւ որտեղացի ես:
Պատասխանեց.
-Իջեւանցի եմ, ուղղակի Ելեւանում եմ մանկապալտեզ գնում»,- գրել է Հակոբյանը:
--0--ԱՀ