ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 30, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գառում է արել՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսության:
«Կորոնավիրուսի ճգնաժամի ֆոնին այս տեղեկատվությունն, իհարկե, այնքան էլ հրատապ չէ, բայց ուրախ եմ, որ միջազգային հանրությունը արձանագրում է այն խորը փոփոխությունները, որ տեղի են ունենում Հայաստանի տնտեսական միջավայրում:
Հայաստանի տնտեսությունը դառնում է ավելի ու ավելի ազատ, և սա՛ է ներդրումների խթանման հիմնական միջոցը:
Սիրելի հայրենակիցնե՛ր, պիտի հաղթահարենք կորոնավիրուսային ճգնաժամը ու վերադառնանք մեր բարեկեցության կառուցման գործին»,-գրել է Փաշինյանն ու հավելել #ԿրիրԴիմակ, #ՓրկիրԿյանքեր հեշթեգները:
--00—ԼՄ