ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հույս ունի, որ Սահմանադրական դատարանի մյուս անդամները, որոնք շարունակելու են պաշտոնավարել, կփոխվեն, ու ոչ թե իշխանությանը, այլ օրենքին կծառայեն: 24News-ի հետ զրույցում նա նշեց՝ պետությունը «Իմ քայլը», ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը չէ, պետությունը համակարգն է:
«ՍԴ հիմնական առաքելությունը կարծես Քոչարյանին արդարացնելը լիներ, բայց, կարծում եմ, Քոչարյանի գործը կարող է հաստատել կամ արդարացնել միայն 1-ին ատյանի դատարանը: Նախագահն իրավունք չուներ զորքը բերել փողոց, ՍԴ ցանկանում էր տապալել Քոչարյանի գործը»,-ասաց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։--0--ԿԿ