ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News
Անշարժ գույքի հարկի մասին օրենքն ընդունելիս հաշվի չի առնվել, որ այն հավասարապես վերաբերում է ՀՀ ողջ բնակչությանը։ Այս օրենքից հանված է 3 մլն-ի չհարկվող շեմը։ Ավելին՝ այն վերաբերելու է նաև սահմանամերձ բնակավայրերում բնակվողներին, այնինչ նախորդ կարգավորումներով վերջիններս ազատված էին դրանից։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Հայ Ազգային Կոնգրեսի վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը՝ ընդգծելով, որ պատերազմող երկրի դեպքում սահմանային բնակչի հարկային բեռն ավելացնելն անընդունելի է պետության կողմից։
Ըստ Աբրահամյանի՝ կառավարությունը մի կողմից ձեռնարկում է ծրագրեր համաճարակի սոցիալական հետևանքները մեղմելու համար, մյուս կողմից՝ ընդունում է օրենք, որը ծանրացնում է սոցիալ-տնտեսական հետևանքները, ինչն, իմիջիայլոց, անդրադառնալու է նաև բիզնեսի վրա։
ՀԱԿ քարտուղարի կարծիքով՝ կառավարությունը պետք է հրաժարվի այս փոփոխությունները հապճեպ կիրառելու մտադրությունից։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ