ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 14, 24News
ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նախագահ Արմեն Սարգսյանի խոսքը զոհված զինծառայողների՝ մայոր Գարուշ Համբարձումյանի և կապիտան Սոս Էլբակյանի մահվան կապակցությամբ:
«Հայրենիք, Պատիվ, Նվիրվածություն. Մեր կամավորի, զինվորի, սպայի, գեներալի նշանաբանը բոլոր ժամանակներում:
Խոնարհումս՝ իրենց կյանքը հայրենիքին ու ժողովրդին նվիրաբերած բոլոր հերոսների հիշատակին:
Հավերժ փառք ձեզ՝ մայոր Գարուշ Համբարձումյան և կապիտան Սոս Էլբակյան»,-նշվում է հրապարակված տեքստում:
--00—ԼՄ