ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News
Իսրայելցի հայտնի գիտնական, հայագետ Յոավ Լոեֆն իր աջակցությունն է հայտնում հայ ժողովրդին՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի։
«Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին`ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի: Ես դատապարտում եմ իմ երկրին՝ ադրբեջանական բռնապետությանը զենք վաճառելու համար, որը դրանք օգտագործում է Հայաստանում իմ ընկերների դեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է հայագետը:
Յոավ Լոեֆը հրապարակել է նաև հայ հովվի լուսանկարը՝ Հայաստանի և Արցախի Հանրապետության սահմանի մոտ (Լեռնային Ղարաբաղ)։
--0--ԱՀ