ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News
Օրեր առաջ Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետևանքով ընկել է ժայռից ու ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից:
«Նրա մոտ առկա էր համակցված վնասվածքներ, գանգուղեղային վնասվածք, թոքերի սալջարդ։ Միացված է եղել արհեստական շնչառության սարք։
Արդեն այսօր աղջկա մոտ կա դրական դինամիկա, գիտակցությունը կայուն է, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք»,- ասվում է գրառման մեջ:
--0--ԿԿ