ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 22, 24News
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը հրապարակումից 12 օր անց պաշտպանական կողմը դեռևս չի ստացել։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է պաշտպանական խմբի անդամ Սմբատ Մինասյանը։
Պաշտպանն աղբյուրն հայտնել է, որ դատարանի որոշումը ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում, կքննարկվի Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելու հարցը, իսկ մինչ այդ առաջին ատյանի դատարանում չի կարող նոր քննարկում լինել։ Իսկ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախ պետք է ստանան Վերաքննիչ դատարանի որոշումը, որից հետո արդեն պարզ կլինի, թե երբ և ով պետք է քննի խափանման միջոցի հարցը։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38 -154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար ու քննիչը նրան կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել դատարան։ Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժեց Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը:
Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացրեցին թե դատախազությունը, թե պաշտպանական կողմը։ Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 8-ին մերժեց փաստաբաիիերի բողոքը, իսկ դատախազության բողոքը մասնակի բավարարեց՝ բեկանելով դատարանի որոշումը և ուղարկելով նոր քննության։
--00—ԼՄ