ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 24, 24News
ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներն ախտահանման աշխատանքներ են կատարել «Ստեփանակերտի տուն-ինտերնատում» և թեստավորման համար նմուշառում իրականացրել: Քանի որ տարեցները խոցելի խմբում են, այդ պատճառով նման աշխատանքները պարբերաբար բնույթ են կրում:
Իսկ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Շուշիի շրջանային բաժնի մասնագետներն էլ ախտահանման աշխատանքներ են կատարել մեկուսարան հանդիսացող վայրերում և թեստավորման համար նմուշառում իրականացրել:
--00—ԼՄ