ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 28, 24News
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հուլիսի 28-ին զորավարժություններ է անցկացնում Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցի արևմտյան մասում:
Ըստ աղբյուրի՝ զորավարժությունների անցկացման ժամանակ ԶՈՒ-ն պետք է տվյալներ ստանա «Նուր» արբանյակից, որն Իրանի առաջին ռազմական արբանյակն է և ուղեծիր է դուրս բերվել այս տարվա ապրիլին:
Զորավարժություններն անցկացվում են ռազմածովային և օդատիեզերական ուժերի, հրթիռային ստորաբաժանումների ու անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ:
--00—ԼՄ