ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է կորոնավիրուսի հետևանքով ևս մեկ բուժաշխատողի մահվան մասին:
«Ցավով պետք է հայտնենք, որ կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք է գրանցվել բուժաշխատողի մոտ: Առողջապահության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում շտապօգնության բրիգադի բուժքույր Սուսաննա Պարսամյանի մահվան կապակցությամբ: Շնորհակալություն ենք հայտնում երկար տարիների աշխատանքի համար, իսկ ընտանիքին, հարազատներին և ընկերներին` ուժ և համբերություն»,- հայտնում են ԱՆ-ից:
--00--ԱԹ