ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News
Բելառուսի դեմ օգտագործում են գունավոր հեղափոխությունների սցենարը, իրավիճակը յուրահատուկ է նրանով, որ օգտագործվում է արտաքին գործոնը: Այս մասին Գրոդնոյի մերձակա զորավարժարան այցելության ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Ամեն ինչ պարզ է: Ինչպես և ենթադրում էինք, ամեն ինչ ընթանում է գունավոր հեղափոխությունների սցենարով՝ երկրում ներքաղաքական իրավիճակի թեժացմամբ: Իրավիճակը յուրահատուկ է նրանով, որ այստեղ ներգրավված է նաև արտաքին գործոնը, որը ոչ միշտ է արվում: Սովորաբար նրանք ներսում են հրահրում, գործով իշխանությանը տապալում: Բայց քանի որ մեր իշխանությունն իր տեղում է, խստորեն հակադարձում է, անգամ՝ վերահսկում իրավիճակը, այստեղ արդեն օգնության են բերել արտաքին գործոնը»,- ասել է նա:
--00--ԱԹ