ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
Պարագվայի դատարանը տնային կալանքից ազատ է արձակել կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոյին ու եղբորը:
Ռոնալդինյոն պարտավորվել է վճարել 200 000 ԱՄՆ դոլարի չափով տուգանք և Բրազիլիա վերադառնալու իրավունք է ստացել։
Բրազիլացի ֆուտբոլիստն ու եղբայրը ձերբակալվել էին Պորտուգալիայի մայրաքաղաքի Ասունսյոն օդանավակայանում` կեղծ անձնագրեր օգտագործելու պատճառով:
-- 00—ՄՀ