ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News
Հաղթե՞լ ենք ապրիլյան քառօրյա պատերազմում, թե՞՝ ոչ: Խորհրդարանում լրագրողներն այս հարցն ուղղեցին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:
«Ապրիլյան գործողություններն ավարտվել են որոշ տարածքային կորուստներով, բայց ռազմաքաղաքական փոփոխություն չի կատարվել»,- պատասխանեց նախարարը:
Նա կոչ արեց սպասել մինչև Ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը, ասաց` մանրամասն վերլուծություն է եղել, նաև՝ մեծ ինքնաքննադատություն:
Հարցին՝ ճի՞շտ է երրորդ նախագահի պնդումը, թե՞ բահերով կռվող զինվորների մասին պատմությունները միֆեր են, Տոնոյանը կրկին հիշեցրեց՝ կա շատ մանրամասն վերլուծություն-ինքնաքննադատություն:
--00—ԼՄ