ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News
Օգոստոսի 29-ին, ժամը 14։27-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ, որոնցից մեկը, անհրաժեշտությունը վերանալու պատճառով, ետ է վերադարձել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:57-ին, մարվել՝ 15:03-ին: Այրվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան:
--00--ԱԹ