ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը օգոստոսի 31-ին ընդունել է «Հայ փախստականների հարթակ» նախաձեռնող խմբի համակարգող Արթուր Ղազարյանին։
Ա. Բեգլարյանն ընդգծել է ադրբեջանահայ փախստականների և ԼՂՀ ներքին տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության գործում հասարակական նախաձեռնությունների ու հարթակների կարևորությունը՝ նշելով, որ միասնական ու հետևողական ջանքերը կարող են էական արդյունքներ ապահովել այդ ուղղությամբ: Պաշտպանը շեշտադրել է, որ այդ հիմնախնդիրը գտնվում է իր ուշադրության ներքո և պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների սահմաններում աջակցել խմբի գործունեությանը:
Ա. Ղազարյանը ներկայացրել է «Հայ փախստականների հարթակի» գործունեության հիմնական ուղղություններն ու նպատակները: Նա շեշտադրել է, որ նախաձեռնության նպատակն է միավորել տարբեր խմբերի ջանքերը միտված հայ փախստականների իրավունքների ու շահերի պաշտպանությանը՝ Արցախն առանձնացնելով որպես իրենց գործունեության կարևոր ուղղություններից մեկը:
Հանդիպմանը մասնակցում էր նաև «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը։
-- 00—ՄՀ