ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային ստորաբաժանման աշխատանքային խմբերն այսօր Աշտարակ քաղաքում 24 ժամով արգելել են միանգամից 4 ատամնաբուժարանի գործունեություն:
Նախորդիվ իրականացված մշտադիտարկումների ժամանակ այստեղ արձանագվել էին պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ:
Մասնավորապես՝ խախտվել են ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների վարման ընթացակարգերը, առկա չեն եղել դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ, եղել են դիմակ չկրելու դեպքեր։
Այսօր միաժամանակ Արմավիր, Աշտարակ և Մասիս քաղաքներում շարունավել են նաև վերահսկողական աշխատանքները: Դիտարկվել են կապի օպերատորների գրասենյակներ, բանկերի մասնաճյուղեր, գեղեցկության սրահներ, ատամնաբուժարաններ։
Տեսչական մարմնի մասնագետների կազմած արձանագրությունները ուղարկվում են պարետատուն։
--00--ԱԹ