ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News
ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ վարչապետի մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել։
Որոշման մեջ ասված է․
«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող) նշանակելու մասին» N 743-Ա որոշման մեջ «նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանին» բառերը փոխարինել «նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող) նշանակելու մասին» N 401-Ա որոշման մեջ «նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանին» բառերը փոխարինել «նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մայիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող) նշանակելու մասին» N 564-Ա որոշման մեջ «նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանին» բառերը փոխարինել «նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին» բառերով»։
-- 00—ՄՀ