ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի աշխատակիցներ, սիրելի փրկարարներ՝ շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական օրվա կապակցությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դուք մասնագիտության բերումով մշտապես գտնվում եք արտակարգ դեպքերի, իրավիճակների կիզակետում, անձնվեր աշխատանքով կառավարում այնպիսի ռիսկեր, որոնք կարող էին մեր երկիրը եւ ժողովրդին կանգնեցնել լրջագույն աղետների առաջ:
Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ ձեր կատարած նվիրական աշխատանքի համար եւ մաղթում անփորձանք ծառայություն ու երջանկություն»։
-- 00—ՄՀ