ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.
«Բայդենի թիմը տեսանյութ է տարածել Օբամայի և Քամալա Հարիսի մասնակցությամբ, որտեղ նախկին նախագահն ու փոխնախագահի թեկնածուն խոսում են Ջո Բայդենի, նրա որակների, մարդկային արժանիքների և սովորությունների մասին: Հարիսը հետաքրքրվում է Օբամայից, թե ինչպիսինն է Բայդենը աշխատանքային միջավայրում:
Հատկանշական է, որ Օբաման նույն ակտիվությամբ (եթե ոչ առավել ակտիվ) մասնակցում էր Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավին: Դեմոկրատները դեռ կարծում են, որ Օբամայի բարձր վարկանիշը կօգնի Բայդենին այս բարդ ընտրություններում և փորձում են Օբամայից քամել առավելագույն օգուտ` որպես նախկին նախագահ և Ջո Բայդենի նախկին անմիջական ղեկավար»:
--00--ԱԹ