ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացել, որոնք իրացվեցին ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների հետ։ Ըստ տեղեկությունների՝ Չարենցավանի 4-րդ թաղամասի բնակիչներից մեկն իր աշխատավայրում ապօրինի թմրամիջոց է պահում։ Ոստիկանության Չարենցավանի բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում սեպտեմբերի 1-ին խուզարկվեց 44-ամյա տղամարդու աշխատասենյակը։
Ոստիկանության ծառայողները հայտնաբերեցին ու առգրավեցին չորացված-մանրացված, մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներով 11 փաթեթ՝ ընդհանուր 65 գրամից ավելի քաշով։ Կասկածվողի հայտնածով՝ դրանք իրենն են։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
--00—ԼՄ