ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Հայաստանում սեպտեմբերի 13-ի դրությամբ կորոնավիրուսի 187 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 45 862 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 54 մարդ, շարունակում է բուժվել 3005-ը:
Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 41659 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 5 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 916 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 282-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 238 312 քաղաքացի, մեկ օրվա թեստերի 3681 քանակը է:
Մահվան դեպքի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 53 (տղամարդ), 59 (տղամարդ), 68 (կին), 70 (տղամարդ) և 81 (կին) տարեկան:
Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
--0--ԿԿ