ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 26 097 նոր դեպք: Այս մասին հայտնում է երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
Անցած օրվա ընթացքում ապաքինվել է 24 938 մարդ, մահացել է 562-ը:
Դաշնությունում ընդհանուր առմամբ գրանցվել է 2 մլն 515 009 վարակման դեպք, բուժվել է 1 981 526 հիվանդ, մահացել է 44 159 մարդ:
--00—ՄՀ