ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Տավուշի անվտանգությանն ու հզորացմանն ուղղված դրամահավաքին հավաքվել է 39622 դոլար կամ պահանջված գումարի գրեթե 90 %-ը: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից:
«Այս արդյունքը հնարավոր է դարձել յուրաքանչյուր ներդրման շնորհիվ: Սա ներդրում է Տավուշի մարզի սահմանապահ համայնքների դիմակայունության բարձրացման համար:
Դրամահավաքը շարունակվում է»,- տեղեկացնում են մարզպետարանից:
--00--ԱԹ