ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Սեպտեմբերի 21-ին մեկնարկող «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը մասնակցող ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը սեպտեմբերի 12-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանը մեկնումից առաջ հրահանգավորել է զորավարժությանը ներգրավված զինծառայողներին, տվել համապատասխան հանձնարարականներ։
--00--ԱԹ