ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն իրավապաշտպանների համար անընդունելի է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀԱԿ իրավական հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։
Նրա գնահատմամբ՝ դատավորի այս թեկնածուն հայկական կոռումպացված արդարադատության սիմվոլն է՝ հիշեցնելով 2013թ․-ի ՄԻՊ զեկույցը, որում նշվում է, թե դատարանների կաշառքների գնացուցակ է եղել, ու անձն այդքան ժամանակ ղեկավարել է դատական համակարգը։
«Էս բեռի տակ գնալ ՍԴ ու սահմանդրական արդարադատությո՞ւն իրականացնել։ Այդ բեռը շատ ավելի ծանր է, քան ՍԴ պաշտոնաթող անդամ Ֆելիքս Թոխյանի ուսերին եղածը։ Խունդկարյանը համարվում է դատական համակարգի օդիոզ կերպարներից։ Դա փաստ է, հերքելն իմաստ չունի, և հենց այս իմաստով իրավապաշտպանների համար անընդունելի թեկնածու է»,- նկատել է նա։
Ըստ նրա՝ Խունդկարյանն այն դատավորն է, որը կատարել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատվերները։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ