ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է ԱՀ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավորներին:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել օրենսդիր-գործադիր փոխգործակցության մակարդակը՝ ընդգծելով, որ դրանում կարևոր ներդրում ունեն Ազգային ժողովում ներկայացված բոլոր խմբակցությունները:
Հանդիպման ընթացքում խմբակցության պատգամավորները հանրապետության նախագահին են ներկայացրել իրենց հուզող հարցերը երկրի կենսագործունեության տարբեր ոլորտների վերաբերյալ: Քննարկվել են հանրապետության առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին վերաբերող որոշ խնդիրներ:
Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
--00—ՄՀ