ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
«Արդարություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել մարտի 31-ին Արցախի համապետական ընտրությունների արդյունքների կապակցությամբ:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի «Արդարություն» կուսակցությունը շնորհակալություն է հայտնում յուրաքանչյուրիդ մեր քաղաքական թիմին վստահելու համար: Արցախի «Արդարություն» կուսակցությունը կրկին անգամ վստահեցնում է, որ հետամուտ է լինելու նախընտրական իր բոլոր ծրագրային թեզերին եւ համատեղ ջանքերով Արցախը դարձնելու է կայուն, անվտանգ եւ առավել ինքնաբավ։
Հիմք ընդունելով 2020 թվականի մարտի 31-ին Արցախի համապետական ընտրությունների արդյունքները՝ Արցախի «Արդարություն» կուսակցությունը հարգում է Արցախի բոլոր քաղաքացիների կատարած ընտրությունը եւ վճռակամ է արդարացնելու յուրաքանչյուր արցախցու սպասումները մեր քաղաքական եւ արդեն խորհրդարանական ուժից»,-նշված է հաղորդագրությունում։