ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է, որ դեռևս ապացուցված չէ, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը վտանգ է Ջերմուկի բնությանը, Սևանի ջրերին, սակայն լինելու դեպքում, դրանք կարող են շտկվել, եթե պատշաճ միջոցառումներ կատարվեն։
Պրոֆեսորը հստակ միտում է տեսնում հանքի շահագործման դեմ հանդես եկող ՀԿ-ների գործողություններում։
«Ինձ զարմացնում է Ամուլսարի հարցի այս կերպ բարձրաձայնումը։ Ինչո՞ւ, այն դեպքում, երբ գործող մյուս հանքերը իրենց վնասն արդեն տվել են։ Այս հարցն ինչ-ինչ պատճառով բարձրացավ։ Շատ կասկածելի միտում է։ Նույնիսկ որոշ ՀԿ-ներ, ինձ ասել են, որ ստեղծվել են հենց այդ պայքարի համար»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ