ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է ստացել Ավստրիայի Հանրապետության Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենից:
«Մարտահրավերներով լի այս ժամանակներում փոխանցում եմ Ձեզ լավագույն մաղթանքներս, իսկ Հայաստանի ժողովրդին երջանիկ ապագա եմ մաղթում»,- մասնավորապես ասվում է շնորհավորական ուղերձում:
--00—ՄՀ